Աղբիւր՝ www.yerkir.am

Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելոյթում յոյս է յայտնել, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգութիւնը ճանաչելու և հատուցելու նւիրական գործին:

Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի յանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Ավստրալիան դեռևս պէտք է ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը:

«Ձերբակալութիւններ, բանտարկութիւններ, բռնաբարութիւններ, մահւան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանութեան ընթացքում: Այս փաստագրւած վայրագութիւնները չափազանց երկար են անուշադրութեան մատնւել»,- նշել է սենատորը:

Սենատորը ասել է, որ ականատեսի տվեալներ կան՝ հենց ավստրալացի ծառայողների, ինչպէս նաեւ ռազմական թղթակիցների, ովքեր աւելի քան 100 տարի առաջ այնտեղ էին:

«Ես վստահ եմ, որ արդարութիւնը կը յաղթանակի, եւ որ, ի վերջոյ, հայերի համար արդարութիւն կը հաստատւի: Բայց ես նաեւ գիտեմ, որ ուշացած արդարութիւնը հաւասարազօր է արդարութեան մերժման: 103 տարւայ ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պէտք է վերացւեն՝ յօգուտ ընդունման, ճանաչման և ներման: Յոյս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կը լինի, որով կը ճանաչւի և կը փոխհատուցւի աշխարհի հայերի վիշտը, ինչպէս մեր նախնիներն են արել՝ 100 տարի առաջ ուտելիք և օթեւան տրամադրելով»,- ասել է նա:

Ավստրալիայում Հայ դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը շնորհակալութիւն է յայտնել սենատոր Աբեցին բարոյական դիրքորոշման և արդար քայլի համար՝ անհամբեր սպասելով այն օրւան, երբ Ավստրալիան կը միանայ մարդասիրական այդ գործին և կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: