Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Կալիֆորնիայի նահանգի վեհաժողովի խօսնակ Ջան Պերէսը բանաձեւ է ներկայացրել, որով նահանգը հաստատում է Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Այս մասին տեղեկացրել է «Ասպարէզ» պարբերականը: Բանաձեւով կոչ է ուղղւել Թուրքիային, ԱՄՆ-ի կոնգրեսին ու նախագահ Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:

AJR 35 բանաձեւում, մասնաւորապէս նշւած է, որ 1915-1923 թւականներին Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր, երբ Օսմանեան կայսրութիւնում սպանւեցին 1,5 միլիոն հայեր՝ տղամարդիկ, կանայք, ծերեր ու երեխաներ:

«Հայերը 3000 տարի ապրել էին իրենց հայրենիք Փոքր Ասիայում, սակայն ենթարկւեցին դաժան ու անարդար հալածանքների Օսմանեան կայսրութեան կողմից 20-րդ դարի նախաշեմին եւ դրանից յետոյ: Սպանութիւններ են կատարւել նաեւ 1894-1896 թւականներին եւ 1909 թւականին»,- մասնաւորապէս նշւած է բանաձեւում:

2014 թւականի ապրիլի 20-26 Կալիֆորնիայում յայտարարւած է 1915-1923 թւականներին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի շաբաթ: