Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին գրառումը կատարւել է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան թւիթերեան պաշտօնական էջում:

«Մենք ողջունում ենք Այովայի կողմից, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանութեան ճանաչումը»,- նշւած է գրառման մեջ:

Այովայի նահանգապետ Քիմ Ռէյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող հռչակագիր է ստորագրել:

Այովան Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է: