Աղբիւր՝ www.asbarez.com

 

Քալիֆորնիայի խորհրդարանի նախագահ Ջան Փերեզը հինգշաբթի՝ փետրւարի 20-ին ներկայացրեց մի բանաձեւ, որը վերահաստատում է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու Քալիֆորնիայի հաստատակամ դիրքորոշումը:

Թիւ 35 բանաձեւը նաեւ կոչ է անում Թուրքիային, Միացեալ Նահանգների Քոնգրեսին եւ նախագահ Բարաք Օբամային, որ հետեւելով Քալիֆորնիայի օրինակին՝ յստակօրէն ճանաչեն Ցեղասպանութիւնը:

Բանաձեւը ապրիլի 20-26 շաբաթը կոչում է «1915-1923-ի Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման շաբաթ Քալիֆորնիայում»: