Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Օսմանեան կայսրութիւնում հայերի տեղահանութեան մասին օրէնքի հետեւանքներն ուսումնասիրելու վերաբերեալ դիմում է ներկայացրել մեջլիսին:

Պոլսում լոյս տեսնող հայկական «Ակօս»-ը տեղեկացնում է, որ «Ժամանակաւոր տեղահանութեան օրէնք»-ն ընդունւել էր 1915 թւականի մայիսի 27-ին:

Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի կառավարութեան եւ պետական պաշտօնեաների պատասխանատւութեան հարցը եւ տեղահանութեան հետեւանքների` մինչ օրս շարունակւող ազդեցութիւնը: Նա իր դիմումի մէջ ընդգծել է այն փաստը, որ «Ժամանակաւոր տեղահանութեան օրէնք»-ի ընդունումից յետոյ Օսմանեան կայսրութիւնում բնակւող հայերը ենթարկւել են տեղահանման` ուշադրութեան արժանացնելով նաեւ դրա հետեւանքով ասորիների, քաղդէացիների, եզդիների եւ յոյների կոտորածը: «Թէեւ 102 տարի է անցել, բայց վերոնշեալ օրէնքի հետեւանքները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրւել»,-նշել է Փայլանը:

Փայլանը նշել է, որ տեղահանութեան մասին օրէնքի պատճառով բազմաթիւ մշակութային արժէքներ ու անշարժ գոյք բռնազաւթուել է կամ էլ առգրաւուել պետութեան կողմից: