Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՄՆ-ում կինոթատրոնների այցելուները դժւարութիւնների են բախւում Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի տոմսերը գնել փորձելուց: Այդ մասին ֆէսյբուքում  յայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

Իր խօսքերով, որոշ կինոթատրոններում մեծ քանակութեամբ տոմսերի նախնական գնում է տեղի ունենում, ինչից յետոյ` ցուցադրումից կարժ ժամանակ առաջ, դրանք յետ են վերադարձւում: Որպէս հետեւանք կինոթատրոնները չեն հասցնում վաճառել ազատւած տոմսերն, ու դիտումն անցնում է կիսադատարկ դահլիճներում:

«Սա ցաւալի է, սակայն ոչ զարմանալի, հաշւի առնելով ժխտողականութեան դառը փորձը Կապիտոլիումի բլուրից մինչեւ Հոլիվուդ», - նշել է Համբարեանը, ենթադրելով, որ մեքենայութեան հետեւում թուրքական կողմն է կանգնած:

Ընթերցողներից մէկը պատմել է նրան, որ «Խոստման» լաւագոյն տոմսերը գնւած էին դեռեւս շաբաթներ առաջ, ինչի պատճառով նա ստիպւած դահլիճում վատ տեղեր էր ամրագրել: Ցուցադրման ժամանակ նա ականատես է եղել կիսադատարկ դահլիճին, ու երբ բացատրութիւն է խնդրել կինոթատրոնի աշխատակիցներից, վերջիններս պատմել են նկարագրւած մեխանիզմի մասին: