Աղբիւր՝ www.yerkir.am

Սեպտեմբերի 27-ին Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը` իր զօրակցութիւնը յայտնելով հայ ժողովրդին: Բանաձեւի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամաւոր Աւրելիոյ Պաչեն` ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին:

Բանաձեւում նշւում է, որ Հայոց ցեղասպանութեան պատմական իրականութիւնը ճանաչւել է բազմաթիւ միջազգային կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից: Փաստաթղթում նաեւ ընդգծւում է, որ անհրաժեշտ է հայ ժողովրդի վերապրած ողբերգութեան մասին իրազեկել հանրութեանը, յատկապէս երիտասարդ սերնդին` նման ոճիրների կրկնութիւնը կանխելու համար:

Տեղեկանք. Բազիլիկատայի մարզային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած 108-րդ խորհուրդն է:

 ՀՀ ԱԳՆ