Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իսրայէլի խորհրդարանի` Քնեսետի Կրթութեան եւ սպորտի յանձնաժողովը քննարկումից յետոյ պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան անդամ Յովնան Բաղդասարեանն իր  ֆէյսբուքեան գրառման մէջ, քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին:

Դեռ յուլիսի 5-ին Քնեսետի լիագումար նիստում Հայոց ցեղասպանութեան հարցը քննարկելուց յետոյ որոշւել էր նախագիծն ուղարկել Քնեսետի Կրթութեան եւ սպորտի յանձնաժողով` յաւելեալ ուսումնասիրութեան եւ քննարկման համար:

«Յանձնաժողովում այսօր կայացած քննարկումից յետոյ Քնեսետի Կրթութեան եւ սպորտի յանձնաժողովի ատենապետ Եակոբ Մարգինը յայտարարել է, որ յանձնաժողովը պաշտօնապէս ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը: Յանձնաժողովը նաեւ կոչ արեց Իսրայէլի կառավարութեանն ու Քնեսետին եւ Քնեսետի խօսնակ պարոն Իւլի Եդելշտեյնին` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը»,- գրել է Բաղդասարեանը:

Նրա գրառման համաձայն` յանձնաժողովի ատենապետը  յանձն է առել կազմակերպել ստորագրահաւաք եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը բերել Քնեսետի լիագումար նիստ: