Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իսպանական Պայպորտա քաղաքը յունիսի 30-ին պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը:

ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից յայտնում են, քաղաքային խորհուրդը եւ նրանում ներկայացւած բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քւէարկել ներկայացւած յայտագրին:

Այս քայլով Պայպորտան համալրել է շուրջ երկու տասնեակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդէն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ յայտարարութիւններ: