Աղբիւր՝ www.yerkir.am

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը)  միաձայն (21 կողմ) ընդունել  է «Հաւասարութիւն եւ քաղաքացիութիւն» օրինագծում կառավարութեան առաջարկած  փոփոխութիւնը, որը ենթադրում է Հայոց ցեղասպանութեան ժխտման քրէականացում:

Ինչպէս յայտնում է Nouvell d'Armenie-ն,  փոփոխութեամբ նախատեսւում է  մէկ տարւայ ազատազրկում  կամ 45000 եւրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտելու համար:

Այժմ օրինագիծը  կը ներկայացւի Սենատի քննարկմանը: