Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Al-monitor» պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարած այցին եւ յօդւած տպագրել այս առնչութեամբ:

Այն որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ.

«Թուրքերն այս այցին ամիսներ շարունակ սպասում էին՝ այն յոյսով, որ Թուրքիա-ԵՄ յարաբերութիւններում նոր էջ կը բացւի:

Ուժեղ հաւատ կար առ այն, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցութեանը իրական խոչընդոտը Ֆրանսիան է եւ Օլանդի այցելութիւնը կը հարթի Թուրքիա-ԵՄ յարաբերութիւնները:

Օլանդը սակայան այցի ընթացքում յիշեցրեց ֆրանսիական այն օրէնքների մասին, որոնք Հայոց ցեղասպանութեան ժխտումը յանցագործութիւն են համարում: Դա 2015 թւականին ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ առաւել քայքայեց դիւրագրգիռ Թուրքիայի նեարդերը:

Նախագահ Օլանդը Թուրքիայում հանդիպել է հայ լրագրող եւ ժողովրդավարական ակտիւիստ Հրանտ Դինքի ընտանիքի հետ, ով 2007 թւականին Ստամբուլում սպանւեց:

Թուրքիայի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան (TÜSİAD), նախագահի եւ ղեկավարների հետ հանդիպումն եւս այնքան էլ Թուրքիայի սրտով չէր. ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նրանց մեղադրել էր «դաւաճանութեան» մէջ»: