Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայոց Ցեղասպանութեան լուսանկարներ ցուցադրւեցին Եւրոխորհրդարանում, Հրէական ողջակիզման յիշատակի օրւայ առիթով, երկուշաբթի՝ յունուարի 27-ին տեղի ունեցած մի ցուցահանդէսի ընթացքում:

Նոյն օրը, Եւրոխորհրդարանում տեղի ունեցաւ յուշ-երեկոյ, որին ներկայ էր Եւրոխորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը (ընկերվարականների եւ ժողովրդավարների խմբակցութիւն, Գերմանիա):

Երեկոյին յաջորդեց նկարների ցուցադրութիւն, որ կազմակերպւել էր Աուշուից հիմնարկի (Auschwitz Foundation) կողմից, նիւթ ունենալով յատկապէս Պելճիքայում հրեաների տեղահանումն ու սպանդները. այս շրջանակում նշում կար Հայոց Ցեղասպանութեան իրողութեան մասին, որպէս 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը, եւ նախադէպ՝ Հրէական ողջակիզման: