Աղբիւր՝ www.hyeli.com

 

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը` որպէս անկախ եւ ինքնիշխան պետութիւն, տեղեկացնում է Panorama.am-ը, մէջբերելով «Ասպարէզ»-ը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորեանի կողմից ներկայացւած բանաձեւը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել Պոլ Գրիգորեանին եւ Լոս Անջելես քաղաքին ճշմարտութեանն ու արդարութեանն աջակցելու համար, ինչպէս նաեւ մեր երախտագիտութիւնն արտայայտել իւրաքանչիւրին, ովքեր միացել են Արցախի անկախութիւնն ընդունելու հարցում գործադրւած ջանքերին»,- նշել է Ամերիկայի Հայ Դատի Գլէնդելի գործադիր տնօրէն Էլեն Ասատրեանը:

Բանաձեւում մասնաւորապէս նշւում է, որ ԼՂՀ-ը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունութեանը՝ անցկացնելով ազատ եւ արդար ընտրութիւններ: Բանաձեւում նաեւ կոչ է արւում միջազգային հանրութեանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը որպէս ազատ, անկախ եւ ինքնիշխան պետութիւն: