Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ստամբուլում քաղաքապետարանի շէնքի բացման արարողութեան ժամանակ մահափորձ է կատարւել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դէմ: Այս մասին յայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Բացումից յետոյ վարչապետի աւտոշարասիւնը սկսել է դանդաղ անցնել ամբոխի միջով, եւ այդ պահին անվտանգութեան ծառայութիւնն ամբոխի մէջ զինւած մարդու է նկատել: Երբ ոստիկանները շարժւել են նրա ուղղութեամբ, անյայտ անձը ատրճանակը նետել է Էրդողանի մեքենայի ուղղութեամբ: Նրան բռնել են եւ տարել ոստիկանութիւն:

Նշւում է, որ ձերբակալւած անձը 32 տարեկան է, որեւէ կազմակերպութեան հետ կապ չունի: Նա ասել է, որ չէր ցանկանում սպանել վարչապետին: Նպատակը նրան ընդամէնը վախեցնելն էր: