Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում աւիաընկերութեան գովազդ են նկարահանել` Արարատի պատկերով:

Գովազդը համացանցում շատ է դիտւել, սակայն պէտք է անդրադառնանք մի քանի փաստերի, որոնք գուցէ աննշմար, սակայն խիստ կարեւոր են:

Նախ` թուրքերը ցոյց են տալիս` իբր գովազդի նկարահանումներն իրականացւել են Արեւմտեան Հայաստանի Իգդիր քաղաքում, սակայն աւելի ուշ սկանդալ է առաջացել, երբ տեղական մամուլը յայտնել է, որ նկարահանումները տեղի են ունեցել ոչ թէ Իգդիրում, այլ Անթալիայում:

Մէկ այլ փաստ եւս` Արարատը Արեւմտեան Հայաստանում է, Իգդիրից կարող է պարզ եւ ամբողջովին երեւալ, սակայն ոչ՝ Անթալիայից: Փաստօրէն, համոզելու համար, որ գովազդը իսկապէս նկարահանւել է Իգդիրում, թուրքերը ջանք չեն խնայել, եւ Արարատը մոնտաժել են գովազդում:

Երրորդ եւ ամենակարեւոր փաստը` գովազդն առաջին անգամ ցուցադրւել է ապրիլի 24-ին…

«Գեղեցիկն իրականանում է` երազելով». սա է գովազդի կարգախօսը: Ըստ երեւոյթին` թուրքերն այս կարգախօսի ազդեցութեամբ են մոնտաժել Արարատը` յոյսով, որ գոնէ այդպէս կը տիրանան մեր սարին: