Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սիրիայի Քեսաբ քաղաքից աւելի քան 1,500 ընտանիք գրանցւել է որպէս հարկադիր գաղթեալ Լաթաքիայում. յայտնում է  ИТАР-ТАСС-ը: Այս մասին լրագրողներին յայտնել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

Նրա խօսքերով՝ փախստականներին անհրաժեշտ հումանիտար օգնութիւն է յատկացւում:

Հաքը նաեւ ընդգծել է, որ Քեսաբի շրջանը, որը հիմնականում բնակեցւած է հայերով, շարունակում է ռազմական գործողութիւնների ասպարէզ հանդիսանալ: «Այնտեղ ոչ մի առաքելութիւն չի ուղարկւել»,- ասել է նա: