Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Մ.Ա.Կ.-ի Անվտանգութեան խորհրդի անդամները կրկին անգամ մտահոգութիւն են յայտնել սիրիացի տարհանւածերի համար հումանիտար օժանդակութիւնների առաքման ձեւի կապակցութեամբ:

Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման, հումանիտար հարցերով Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամուսը սիրիացի տարհանւածների համար հումանիտար շտապ օժանդակութիւնների առաքման գործընթացի կապակցութեամբ զեկոյց է ներկայացրել Անվտանգութեան խորհրդին:

Դռնփակ այդ նիստում կրկին անգամ ընդգծւել է Անվտանգութեան խորհրդի անցած ամիս վաւերացրած բանաձեւի կէտերի լիարժէք գործադրումը, որը Սիրիայի կառավարութեանն ու ընդդիմադիր խմբերին կոչ է անում այդ երկրի ժողովրդի համար հումանիտար օժանդակութիւնների առաքման հնարաւորութիւն ստեղծել:

Վալերի Ամուսն այդ նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում մտահոգութիւն յայտնելով Սիրիայի ժողովրդի եւ յատկապէս պաշարման մէջ յայտնւած տարածքների համար հումանիտար օժանդակութիւնների առաքման գործաընթացի կապակցութեամբ ասել է, որ չնայած Մ.Ա.Կ.-ի կողմից գործադրւած ջանքերին Սիրիայի տարբեր տարածքների համար օժանդակութիւնների առաքումը բազմաթիւ բարդութիւնների է հանդիպել: