Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամաւոր Կարօ Փայլանը խորհրդարանում քննարկումների ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պետական հեռուստատեսութեամբ` TRT-ով հեռարձակւող` օսմանեան արիւնարբու սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կեանքի մասին պատմող` «Ոստան. Աբդուլ Համիդ» սերիալում ազգային փոքրամասնութիւնների` մասնաւորապէս հայերի վերաբերեալ վիրաւորական և ատելութիւն սերմանող դրւագներին:

«Աբդուլ Համիդի մայրը հայ է, ի դէպ: Անունն էլ Վերջին էր: Սերիալում չկայ դա: Ամբողջ բիւրոկրատիան, փաշաները հայեր, յոյներ էին: Դրա մասին էլ ոչ մի օրինակ չկայ: Բայց մի հայ կայ, դաւաճան: Շատ անակնկալ բան եմ ասելու: Անունը գիտէ՞ք այդ հայի: Գարօ: Այսինքն` յատուկ են ընտրել: Ինչքան տրամաբանական է»,- Փայլանի խօսքերն է մէջբերում t24.com.tr կայքը: