Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աւարտւել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեւրոպական հեռախօսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատւածում Եւրոպայի հայութիւնը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եւրօ: Այս մասին յայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայութիւնից:

«Հեռախօսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից` ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետեւ ֆօնեթօնի էստաֆետը վերցրել են Շւեյցարիայի, Գերմանիայի, Յունաստանի հայերը: Այս տարի հեռախօսամարաթոնի մասնակիցների թիւը աւելացել է 700-ով` հատելով 10. 000-ի սահմանը:

Ստորեւ ներկայացնում ենք  համաեւրոպական «Հեռախօսամարաթոն 2018-ի» արդիւնքներն ըստ տարածաշրջանի.

Փարիզ`   686 162 եւրօ

Մարսել`   207 149 եւրօ

Լիոն`       177 988 եւրօ

Թուլուզ`   66 447 եւրօ

Ֆրանսիայ ընդհանուր`  1 137 746 եւրօ

Գերմանիայ` 73 845 եւրօ

Շուեյցարիայ` 19 717 եւրօ

Յունաստան` 11 150 եւրօ:

Համահայկական հիմնադրամի «Հեռախօսամարաթոն-2018-ի» գումարներն ուղղւելու են Տաւուշի մարզի գիւղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արեւային էներգիայի ներդրմանը, նաեւ Հալեպի հայերի կարիքներին: