Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Վաշինկթոն Փոսթ» թերթը հրապարակել է Միացեալ նահանգներում ամենաշատ օգտագործւող օտար լեզուների աղիւսակը, որի մէջ կայ նաեւ հայերէնը: Ցանկը կազմւել է 1980 թւականից ի վեր արձանագրւած ժողովրդագրական տւեալների հիման վրայ: Նշւում է, որ 1980-ին Միացեալ Նահանգներում, անգլերէնից բացի, ամենաշատ գործածւող լեզուներն եղել են սպաներէնը, իտալերէնը, ֆրանսերէնը եւ գերմաներէնը, իսկ 2010-ին՝ սպաներէնը, չինարէնը, ֆրանսերէնը, թակալոկը եւ վիեթնամերէնը:

Ցանկի մէջ ներառւել են 17 լեզուներ, որոնց մէջ է հայերէնը, որի օգտագործումն աճ է արձանագրել 1980-ից ի վեր: