Աղբիւր՝ www.yerkir.am

Եւրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղեան շարժման 30-ամեայ յոբելեանին նւիրւած միջոցառումների շարք, որին մասնակցել են Եւրոպական խորհրդարանի անդամներ, դիւանագէտներ, եւրոպական հասարակական կազմակերպութիւնների եւ հայ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագէտներ, լրագրողներ: Այդ մասին յայտնում է Artsakhpress-ը:

Միջոցառումների շրջանակներում Եւրոպական խորհրդարանի անդամները հանդէս են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող յայտարարութեամբ եւ բազմաթիւ ներկաների հետ մէկ րոպէ լռութեամբ յարգել սումգայիթեան անմեղ զոհերի յիշատակը:

Ծաւալւել են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման, Արցախի ինքնորոշման իրաւական եւ քաղաքական հիմքերի, ԵՄ-ի դերի ու նշանակութեան մասին: