Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Լոս Անջելեսում մահացել է Համբիկ Սասունեանի մայրը` Ժորժեթ Սասունեանը, տեղեկացնում է Asbarez-ը:

Ժորժեթ Սասունեանը ծնւել է 1930 թւականին Լիբանանում: Նրա յուղարկաւորութիւնը տեղի կունենայ հոկտեմբերի 28-ին` Փասադենայի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Համբիկ Սասունեանը 1982 թւականին սպանել էր ԱՄՆ-ում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսին, ինչից յետոյ դատապարտւել էր ցմահ ազատազրկման:

Համբիկ Սասունեանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպոյ բանտում: Երեք անգամ` 2006, 2010 եւ 2017 թւականներին, ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունեանի ներում ստանալու խնդրանքը: