Աղբիւր՝ www.alikonline.ir

Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկեան կինոակադեմիայի` «Օսկար» ամենամեայ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի համար այս տարի հայկական կողմից կը ներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» դրաման։ Գրում է «news.am»-ը:

Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրութիւն: Կինոնկարը նկարահանւել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ:

Ֆիլմը դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կեանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմութիւնը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ։ Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարում նկարահանւել են Նարինէ Գրիգորեանը, Շանթ Յարութիւնեանը, Մարջան Աւետիսեանը, Ռոզի Աւետիսեանը, Սերգէյ Թովմասեանը, Վրէժ Քասունին, Տիգրան Դաւթեանը, Նանոր Պետրոսեանը, Էլենա Ադամեանը, Մարատ Դաւթեանը եւ ուրիշներ։