Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, տեղի ունեցաւ շքանշանների յանձնման արարողութիւն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ» պատւոյ բարձր շքանշան շնորհւեց Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդիւսեր Էրիկ Իսրայէլեանին եւ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին: