Աղբիւր՝ www.yerkir.am

«Ռոսպոտրեբնադզոր»-ը զբօսաշրջիկների համար ոչ անվտանգ է ճանաչել թուրքական Անթալիայի պայմանները. յայտնում է РИА Новости-ն` գերատեսչութիւնում իր աղբիւրին յղումով: Փաստաթուղթն ուղարկւել է «Ռոստուրիզմ»:

Օգոստոսի սկզբին ռուսական ԶԼՄ-ներում տեղեկատւութիւն յայտնւեց Թուրքիայում Կոկսակի վարակի տարածման մասին: Թուրքիայի առողջապահութեան նախարարութիւնը, սակայն, հերքել է համաճարակի մասին տեղեկատւութիւնը: