Աղբիւր՝ www.yerkir.am

Ֆրանսիական դատարանը մերժել է պատգամաւոր Ֆրանսուա Ռոշբլուանի եւ «Nouvelles d’Arménie»  պարբերականի խմբագիր Արա Թորանեանի դէմ Ադրբեջանի ներկայացրած հայցը: Այս մասին Facebook-ում գրել է Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախկին ատենապետ Հիլդա Չոբոյեանը:

2015 թւականին Ռոշբլուանը յայտարարել է, որ Ադրբեջանն իրեն ահաբեկչական պետութեան նման է պահում: Չոբոյեանի խօսքով` Ռոշբլուանը պնդել է իր դիրքորոշումը:

Նշենք, որ Թորանեանին մեղադրում են այն բանում, որ նրա ղեկավարած պարբերականը հրապարակել է Ռոշբլուանի յայտարարութիւնը: