Աղբիւր՝ www.yerkir.am

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի տարեկան ճաշկերոյթի ընթացքում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր աջակցութիւնն է յայտնել Հայաստանի բոլոր բարեկամներին, ովքեր վտանգւած են աշխարհում:

Ըստ Asbarez-ի` այս առնչութեամբ Փարիզի քաղաքապետը յայտարարել է, որ պատրաստւում է Քաղաքի մեդալ յանձնել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամաւոր Կարօ Փայլանին:

Նշենք, որ Փայլանը Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան անդամ է: