Աղբիւր՝ www.yerkir.am

Բրիտանացի հետազօտող Դեւիդ Գրանտը պնդում է, որ իրեն յաջողւել է գտնել 2000 տարի առաջ մահացած Ալեքսանդր Մակեդոնացու վերջին կամքը` կտակը:

Ըստ The Daily Mail-ի` Մակեդոնացու` դեռեւս երկար ժամանակ աչքից հեռու պահւող կտակը, յայտնաբերւել է հայկական հին ձեռագրում: Կայքը տեղադրել է հայկական ձեռագրի լուսանկարը` նշելով, որ Մակեդոնացին դրանում յայտնում է իր թաղման հետ կապւած ցանկութիւնները, ինչպէս նաեւ թւարկում իր հսկայական հարստութեան եւ իշխանութեան ժառանգների անունները: 

Պատմաբանը նաեւ մի շարք մանրամասներ է ներկայացնում իր «Ալեքսանդր Մակեդոնացու կորած կտակը որոնելիս» գրքում` պնդելով, որ Մակեդոնացու կտակը ոչնչացրել են նրա հզօր գեներալները, քանի որ նա որպէս իր ժառանգներ նշել էր դեռ չծնւած եւ կիսով չափ ասիացի որդու` Ալեքսանդր IV-ի եւ իր աւագ որդու անունները: