Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ կարգելւի: Այս մասին որոշումը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կը ստորագրի այսօր` յունւարի 25-ին` արգելելով մեծամասամբ մահմեդականներով բնակեցւած այս երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Reuters-ը նշում է, որ ԱՄՆ իշխանութիւններն աւտոմատ կարգելափակեն նշւած երկրներից մուտքի արտօնագրի ցանկացած դիմում, այդ թւում` աշխատանքային այցերի համար:

Նախապէս նշւում էր, թէ արգելքը ժամանակաւոր բնոյթ է կրելու, սակայն դեռեւս յստակ չէ` որքան ժամանակով է այն ներդրւում: