Աղբիւր՝ www.yerkir.am

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող հայկական Տրապիզոն (Տրաբզոն) քաղաքում կանանց իրաւունքների թեմայով գիտաժողովի ընթացքում ելոյթ է ունեցել Թուրքիայի «Գիրեսուն» համալսարանի հաղորդակցութեան ֆակուլտետի ռադիօ եւ հեռուստատեսութեան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հիւլեայ Ուղուր Թանրըովերը:

Ըստ Gunebakis-ի` Ուղուրը պատմել է Թուրքիայում կանանց իրաւունքների համար պայքարի ծագման մասին` ընդգծելով, որ այն սկսւել է Օսմանեան կայսրութիւնում հայ կանանց շնորհիւ: Նա նշել է, որ այդ ժամանակաշրջանում կանանց իրաւունքները պաշտպանում էին հայ կանայք, իսկ թուրք կանայք նրանցից են սովորել պաշտպանել իրենց իրաւունքները:

«Օսմանեան կայսրութեան ժամանակ կանայք աւելի շատ են պայքարել իրենց իրաւունքների համար: Օսմանեան շրջանում յատկապէս հայ կանայք են այդ պայքարում մեծ դեր ստանձնել»,- նշել է պրոֆեսորը: