Աղբիւր՝ www.yerkirmedia.am

«Միացեալ Նահանգներն ընդունում է 1.5 միլիոն հայերի կոտորածի ենթարկւելու փաստը ու ցանկանում տեսնել այդ դէպքերի լիակատար պատմական արձանագրումը»,- լրագրողների հետ ամենօրեայ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան փոխխօսնակ Մարկ Թօները:

Հարցին, թէ ինչու նախագահ Օբամայի կառավարման 8 տարիների ընթացքում չհնչեց «ցեղասպանութիւն» եզրոյթը, Թօներն ասել է.

«Այս նախագահը, այս վարչակազմը, ինչպէս նաեւ նախկինները, շարունակաբար սգացել են ու ճանաչել, որ 1.5 միլիոն հայեր սպանւել են կամ մահւան երթի հանւել Օսմանեան կայսրութեան վերջին օրերին: Մենք նաեւ կոչ ենք արել ամբողջութեամբ եւ արդար կերպով ճանաչել փաստերը` կապւած մահւան այդ դէպքերի հետ: Սա է շարունակում մնալ մեր քաղաքականութիւնը: Մենք ճանաչում ենք, որ 1,5 միլիոն հայեր են կոտորւել, եւ ցանկանում ենք տեսնել, որ այդ փաստերը պատմականօրէն ամբողջապէս հաշւի են առնւել»,-ասել է Թօները:

Հարցին` արդեօք Թուրքիայի հետ յարաբերութիւններն են պատճառը, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը խուսափի «ցեղասպանութիւն» եզրոյթից, Թօներն ասել է` արդէն նշեց, թէ որն է իրենց քաղաքականութիւնը: