Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին, երէկ՝ դեկտեմբերի 25-ին այցելել է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան: Հաղորդում է «alikonline.ir»-ը:

Այցելութեան ընթացքում ներկայ են եղել Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, ազգ. առաջնորդարանից, եւ ազգային մարմիններից ներկայացուցիչներ:

Նախարարը շրջել է բուժարանի տարբեր բաժիններով, ներկայ է գտւել կենտրոնի պատասխանատուների շրջանակում, շնորհաւորել է Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ շնորհակալութիւն է յայտնել մատուցած ծառայութիւնների համար:

Նա յատուկ կարեւորել է բուժաշխատողների ծառայութիւնները՝ նշելով, որ իր ղեկավարած նախարարութեան համար հասարակութեան տարբեր շերտերի միջեւ տաբերութիւն չկայ: Անդրադառնալով իր այցի նպատակին նախարարն ասել է, որ եկել է ծանօթանալու առողջապահութեան ոլորտին առնչւող քրիստոնեայ հայրենակիցներին յուզող հարցերին:

Նա մասնաւորապէս շեշտել է ծառայութիւնների մատուցման որակի բարելաււման անհրաժեշտութիւնը:

Նշենք, որ բուժարանի պատասխանատուները նախարարի հետ կիսել են «Ա. Աւետիսեան» բուժարանի զարգացման վերաբերեալ իրենց յուզող հարցերը, եւ նախարարն իր հերթին խոստացել է ջանքեր գործադրել խնդիրների լուծման ուղղութեամբ:

Յատկանշական է, որ ԱՆ նախարարին ուղեկցել են «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանի նախագահ դոկտ. Ալիռեզա Զալին, առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի ղեկավար ճրտգ. Մոհամմադ Հաշեմին։

Փարիզում անցկացւած «Մանկական Եւրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գրաւեց առաջին տեղը: Երկրորդ հորիզոնականը 218 միաւորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միաւորով զբաղեցրեց 3–րդ տեղը:

Նշենք, որ ժիւրիի քւէարկութեան արդիւնքում Հայաստանը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քւէարկութեամբ 224 միաւորով բարձրացաւ առաջին հորիզոնականը:

Մրցոյթին մասնակցում էր 19 երկիր: Յաղթողն ընտրւեց հեռւստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժիւրիի քւէարկութեան 50/50 յարաբերակցութեամբ:

Նոյեմբերի 23-ին Փարիզում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացւած Ս. Ներսէս Շնորհալի հայրապետի մահւան 850-րդ տարելիցը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամեայ յոբելեանը ներառւել են ԻՒՆԵՍԿՕ-ի Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների յոբելեանների օրացոյցում 2022-2023թթ. երկամեակի համար:

Ս․ Ներսէս Շնորհալի հայրապետի մահւան 850-րդ տարելիցի յայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Յունաստանը եւ Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամեակի յայտին` Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Վրաստանը:

 

Աւարտելով իմ գործունէութիւնը` որպէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան, այս հիւրընկալ եւ հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտութեան եւ ափսոսանքի խոր զգացումով:

Այս տարիների ընթացքում աւելի սիրեցի Իրանը եւ նրա մարդկանց, փորձեցի խորութեամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին եւ նրա մեծ մշակոյթը:

Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ յագեցած ու չափազանց հետաքրքիր: Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման կարեւոր շրջափուլ: Այն նաեւ համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաեւ դրամատիկ իրադարձութիւնների հետ` համավարակ, 2016թ. ապրիլեան եւ 2020թ. 44-օրեայ պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ:

Ամփոփելով ՀՀ դեսպանութեան վերջին շուրջ եօթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` երախտագիտութիւն եմ յայտնում իմ սիրելի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարաւորութիւն է ընձեռնւել:

Շնորհակալութիւն եմ յայտնում ՀՀ դեսպանութիւնում աշխատած դիւանագէտներին եւ բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար:

Իմ յատուկ երախտիքի խօսքն եմ յղում մեր սիրելի իրանահայ քոյրերին եւ եղբայրներին, ովքեր մշտապէս եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ եւ հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատւածում:

Յատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել սոցիալական ցանցերի մեր հետեւորդներին, լրագրողներին եւ փորձագէտներին, ում մշտական հոգատար եւ ջերմ վերաբերմունքը, ինչպէս նաեւ պահանջկոտ կեցւածքը չափազանց կարեւոր է եղել դեսպանութեան եւ ինձ համար:

Աշխատանքային մեծ յաջողութիւններ եմ մաղթում իմ յարգելի գործընկերոջը` ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսէն Աւագեանին, այդ չափազանց պատասխանատու պաշտօնում:

 

Բարին ընդ ձեզ

 

Սիրելի Հայրենակիցներ –

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն։

Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս։

Խորին շնորհակալութիւններս կ՛ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ։

Վերջապէս հասած եմ տուն…

 

Սիրով՝

Համբիկ Սասունեան

Սպահան նահանգի արւեստի կենտրոնի նախաձեռնութեամբ, Սրբազան Պաշտպանութեան 40-ամեակի առթիւ կազմակերպւած Ազգային «Յուշապատումների փառատօն»-ի փակման հանդիսութեան հեռարձակում «Օֆող» հեռուստաալիքից, հինգշաբթի՝ 27 մայիսի երեկոյեան ժամը 5:00-ին:

Հանդիսութեան ընթացքում ելոյթ են ունենալու Մինելի Յակոբեանն ու Դւին Յովհաննիսեանը՝ ներկայացնելով Իրան-Իրանք պատերազմի նահատակներ՝ Վարդան Աբրահամեանի եւ Վրէժ Բաղումեանի յուշերից դրւագներ:

 

Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ՝ Սեպուհ արք. Սարգսեանը եւ Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ՝ Գրիգոր արք. Չիֆթճեանը ցաւակցութիւն են յայտնել Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, իր կրած ծանր կորստի՝ Մանուշ Մելիք (Բեգլարեան)-ի մահւան առիթով:

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Կորոնավիրուսային պատւաստումների երկրորդ փուլը կը մեկնարկի երեքշաբթի օրը: Այս մասին յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ Ալիռեզա Ռէյիսն՝ աւելացնելով, որ պատւաստումների առաջին փուլն աւարտւում է. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Երկրորդ փուլի պատւաստումների համար արձանագրութիւններ չեն կատարւում»,- յստակեցրել է նա՝ աւելացնելով, որ այդ փուլը ենթադրում է 80-ից բարձր տարիքային խմբի պատւաստումները, որոնք կիրականացւեն համապատասխան ընթացակարգերով, այդ թւում՝ Առողջապահական էլեկտրոնային տւեալների կիրառմամբ, հետեւաբար ժողովուրդը պէտք է հետեւեն ԱՆ-ի ցուցոմներին՝ խուսափելով ինքնակամ գործողութիւններից եւ բժշկական հաստատութիւններ դիմելուց:

Ինչ վերաբերում է միւս տարիքային խմբերին, Ռէյիսին յաւելել է, որ յաջորդ շաբաթ նրանք կարող են դիմել Salamat.gov.ir կայքին՝ կորոնավիրուսային պատւաստմանն արձանագրւելու համար:

Նա նաեւ աւելացրել է, որ կորոնավիրուսի դէմ պատւաստումներն անվճար են՝ Առողջապահական համակարգի ցանցի շրջանակներում:

 

Իրանահայ նշանաւոր նկարիչ Եսայի Շահիջանեանի կիսանդրին տեղադրւել է Սպահանի «Չարբաղ-Բալա» փողոցում: Այս մասին գրում է «imna.ir»-ը:

1400 թւականի Նովրուզի նախօրէին, Սպահանի Քաղաքային վարչակազմի նախաձեռնութեամբ եւ Կերպարւեստի դպրոցի համագործակցութեամբ, քաղաքի «Չարբաղ-Բալա» փողոցում տեղադրւել են նկարիչ Եսայի Շահիջանեանի եւ Սպահանի 10 այլ արւեստագէտների կիսանդրիները:

Եսայի Շահիջանեանի կիսանդրիի հեղինակն է քանդակագործ Ալիռեզա Ղադամեարին:

Կիսանդրիները կառուցւած են ֆայբրգլասից, ընդհանուր բարձրութիւնը  շուրջ 2 մետր է։

 

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել` կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամաւոր Կարօ Փայլանին, ով պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկւելու սպառնալիքի տակ է: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Տեղեկացրէք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարութիւնը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիութիւնից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թւում` @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգութեան):

Գրէք Twitter-ում`

- Amnesty International @ amnesty

- Human Rights Watch @hrw

- ԱՄՆ Պետքարտուղարութիւն` Ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ աշխատանքի բիւրոյ @ StateDRL»,- նշւում է ANCA-ի հաղորդագրութեան մէջ:

Աւելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ն ընդդիմադիր 9 պատգամաւորների, այդ թւում` Կարօ Փայլանին, պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկելու միջնորդութիւն է ներկայացրել` 2014-ի փողոցային ցոյցերի հետ կապւած մեղադրանքով: Եթէ ընթացակարգն աւարտւի անձեռնմխելիութիւնից զրկելով, Փայլանին կարող է դատական հետաքննութիւն սպառնալ:

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

ՊԷՅՐՈՒԹ, «Ա․Էֆ․Փէ․»․- 4 Օգոստոսին, երեկոյեան ժամը 6ի մօտերը, Պէյրութի նաւահանգիստին մէջ պատահած ահաւոր մեծ պայթում մը ցնցեց ամբողջ մայրաքաղաքը:

Պայթումին ուժգնութիւնը այնքան ահաւոր էր, որ մահ ու աւեր սփռեց պայթումին վայրէն 6-7 քիլոմեթր տարածքով շրջագիծի մը մէջ:

Լիբանանեան Կարմիր Խաչին համաձայն՝ նախանական տուեալներով վիրաւորուած են շուրջ 3000 քաղաքացիներ, իսկ զոհերուն թիւը, նոյնպէս նախնական տուեալներով, շուրջ 50 է, որոնց մէջ նաեւ հայեր, թէեւ չի բացառուիր որ մահացածներու թիւը անցնի քանի մը հարիւրի սահմանը:

Լիբանանեան լրատու աղբիւներ յայտնեցին, որ պայթումը արդիւնք էր 2700 թոն քիմիական նիւթերու բռնկումին, որ պատահեցաւ ելեկտրական խանգարումի մը պատճառով:

Նախքան մեծ պայթումը, տեղի ունեցած էին համեմատաբար երկու փոքր սակայն ուժգին պայթումներ:

Ըստ կարգ մը լրատու աղբիւրներու՝ մայրաքաղաքին նաւահանգիստը ամբողոջովին քանդուած է, իսկ այնտեղ գտնուող լիբանանի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող ցորենի շտեմարանը եւ հոն պահեստաւորուած ցորենը բոլորովին փճացած է: Յատկապէս մեծապէս վնասուած են Քարանթինայի, Մար Մըխայելի, Ճըմէյզիի, Ճայթաուի նաւահանգիստին հանդիպակաց շրջանները, ուր քաղաքացիներ իրենց տան մէջ մահացած են պայթումի ճնշումին պատճառով: Ճայթաուիի մէջ գտնուող «Ռում» հիւանդանոցին մէջ հիւանդներու կողքին մահացած են բժշկական անձնակազմէն եօթն:

«Ասպարէզ»ը կապ հաստատեց «Ազդակ»ի խմբագրապետ Շահան Գանտահարեանի հետ, որ տեղեկացուց, թէ «Շաղզոյեան» կեդրոնի շէնքը, ուր կը գտնուին ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի գրասենեակները, «Ազդակ»ի խմբագրատունը, «Վանայ Ձայն» ռատիօկայանը՝ կրած է նիւթալկան մեծ վնասներ: Անձնակազմի կարգ մը անդամներ վիրաւորուած են իրենց տան մէջ գտնուած պահուն:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկւել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կենտրոն): Այս մասին իր ֆէյսբուքեան էջում յայտնել է Լոս Անջելեսում գործող Horizon հայկական հեռուստաալիքի գլխաւոր պրոդիւսեր Վրոյր Թադէոսեանը:

«Դպրոցի պատերին նկարւած է ադրբեջանական դրօշ, գրւած են ազատագրւած տարածքների անունները, հայհոյանքներ եւ հակահայկական արտայայտութիւններ»,-գրել է Թադէոսեանը:

 

 

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մոսկւայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը յարձակւել է հայկական համարանիշով մեքենայի վրայ: Նրանք պատուհանից հարւածներ են հասցրել վարորդին, վնասել մեքենան: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում տեսանիւթ է հրապարակել «Նոր ժամանակներ» կուսակցութեան նախագահ Արամ Կարապետեանը:

Նա մէջբերում է արել Инфотека24.ru-ից, որի աղբիւրների հաղորդմամբ` Մոսկայում ադրբեջանցիները բանդաներ են կազմակերպում` հայերի վրայ յարձակման համար:

 

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԼՈՆՏՈՆ, «Երկիր»․- Լոնտոնի Քենիկսթըն շրջանին մէջ գտնուող Մեծն Բրիտանիոյ մէջ Հայաստանի դեսպանատան վրայ յարձակած են ատրպէյճանական համայնքի ներկայացուցիչները, տեղեկացուց Լոնտոնի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Անեթ Մոսկոֆեան։

Ան յայտնեց որ ոստիկանութիւնը նախ չէ կրցած իրավիճակը վերահսկողութեան տակ պահել եւ ատրպէյճանցիներուն ստիպուած եղած են դիմադրել հայ համայնքի ներկայացուցիչները։

Ատրպէյճանցի ցուցարարերը փորձած են յարձակիլ եւ հայ համայնքի ներկայացուցիչներուն պահանջով՝ ոստիկաններուն թիւը աւելցած է եւ անոնք կրցած են սանձել ատրպէյճանցի ամբոխը։

Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Հայ առաքելական եկեղեցւոյ Հայոց թեմի առաջնորդ Յովակիմ եպս․ Մանուկեան կ՛աւելցնէ, թէ հայերուն մէջ տուժածներ չկան՝ աւելցնելով, որ բախումը հրահրած ատրպէյճանցի կինը փորձած է խլել հայերուն մէկ ցուցանակը: