Հայկական doodooc ստարտափը պաշտօնապէս իրականացնելու է Կատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թւականի առաջնութեան Երկրպագուների փառատօնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերութիւնը յայտնել է «Linkedin»-ի իր հարթակում. հաղորդում է «alikonline.ir»-ը։

doodooc-ը միաւորել է ուժերը GL events-ի եւ Octagon-ի հետ՝ աշխարհի գաւաթի լաւագոյն փորձն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կը ցուցադրւեն Երկրպագուների գօտիների (FIFA Fan Zones) բոլոր էկրաններին:

doodooc-ը երաժշտութեան վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտութիւն ստեղծողներին հնարաւորութիւն է տալիս ստեղծել բարձր կարգաւորելի, մինչեւ 8K ձայնային ռեակտիւ անիմացիաներ՝ հիմնւած աուդիոյի շերտերի խորը վերլուծութեան վրայ։

Երեւանի պատմութեան թանգարանում ապրիլի 7-ին` ժամը 17:00–ին, կը բացւի «Թելի եւ գոյնի խճանկար» խորագրով ցուցահանդէսը: Այս մասին հաղորդում է Երեւան քաղաքի պատմութեան թանգարանը:

Ցուցահանդէսում կը ներկայացւեն Էլւիրա Ղազարեանի` թանգարանին նւիրաբերած շուրջ 50 բարձրարւեստ ձեռագործ աշխատանքներ, որոնք բերւել են Նոր Ջուղայից` հեղինակի ծննդավայրից:

Աշխատանքներն աչքի են ընկնում բնութեան նկատմամբ ջերմ սիրով` թելի ու գոյնի համադրութեամբ ստեղծելով բազմագոյն խճանկար:

Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ ապրիլի 25-ը:

«Փեգահ» կաթի եւ կաթնամթերքի ընկերութիւնն աշխատանքի է հրաւիրում փորձագէտների եւ տեխնիկական կրթութիւն ստացած մասնագէտների:

Մանրամասներին ծանօթանելու եւ աշխատանքի ընդունման դիմումը լրացնելու համար սեղմել «https://pegahesfahan.pegah.ir/employement/» հասցէն, կամ զանգահարել Պրն. Վահիկ Թորոսեանին՝ 0913 117 3154 հեռախօսահամարով: 

Դիմումների ընդունման վերջնաժամկէտն է՝ երեքշաբթի՝ 1 մարտ 2022 թւականը:

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդ
26 փետրւար 2022
Նոր Ջուղա 

Իրանի պետական եւ ոչ պետական համալսարանների ընդունելութեան քննութիւններին մասնակցել ցանկացողներին տեղեկացնում ենք, որ «Ղալամչի» կրթական կենտրոնի միջոցով հրապարակւել է սահմանափակ թւով «ادیان» առարկայի հարցերի շտեմարան։
Ցանկացողները կարող են դիմել www.kanoon.ir կամ www.kanoonbook.ir կայքէջ եւ առցանց գնում կատարել։

 

Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհուրդ
9 փետրւար 2022
Նոր Ջուղա 

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին, երէկ՝ դեկտեմբերի 25-ին այցելել է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան: Հաղորդում է «alikonline.ir»-ը:

Այցելութեան ընթացքում ներկայ են եղել Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, ազգ. առաջնորդարանից, եւ ազգային մարմիններից ներկայացուցիչներ:

Նախարարը շրջել է բուժարանի տարբեր բաժիններով, ներկայ է գտւել կենտրոնի պատասխանատուների շրջանակում, շնորհաւորել է Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ շնորհակալութիւն է յայտնել մատուցած ծառայութիւնների համար:

Նա յատուկ կարեւորել է բուժաշխատողների ծառայութիւնները՝ նշելով, որ իր ղեկավարած նախարարութեան համար հասարակութեան տարբեր շերտերի միջեւ տաբերութիւն չկայ: Անդրադառնալով իր այցի նպատակին նախարարն ասել է, որ եկել է ծանօթանալու առողջապահութեան ոլորտին առնչւող քրիստոնեայ հայրենակիցներին յուզող հարցերին:

Նա մասնաւորապէս շեշտել է ծառայութիւնների մատուցման որակի բարելաււման անհրաժեշտութիւնը:

Նշենք, որ բուժարանի պատասխանատուները նախարարի հետ կիսել են «Ա. Աւետիսեան» բուժարանի զարգացման վերաբերեալ իրենց յուզող հարցերը, եւ նախարարն իր հերթին խոստացել է ջանքեր գործադրել խնդիրների լուծման ուղղութեամբ:

Յատկանշական է, որ ԱՆ նախարարին ուղեկցել են «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանի նախագահ դոկտ. Ալիռեզա Զալին, առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի ղեկավար ճրտգ. Մոհամմադ Հաշեմին։

Փարիզում անցկացւած «Մանկական Եւրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գրաւեց առաջին տեղը: Երկրորդ հորիզոնականը 218 միաւորով զբաղեցրեց Լեհաստանը, իսկ Ֆրանսիան 187 միաւորով զբաղեցրեց 3–րդ տեղը:

Նշենք, որ ժիւրիի քւէարկութեան արդիւնքում Հայաստանը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քւէարկութեամբ 224 միաւորով բարձրացաւ առաջին հորիզոնականը:

Մրցոյթին մասնակցում էր 19 երկիր: Յաղթողն ընտրւեց հեռւստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժիւրիի քւէարկութեան 50/50 յարաբերակցութեամբ:

Նոյեմբերի 23-ին Փարիզում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացւած Ս. Ներսէս Շնորհալի հայրապետի մահւան 850-րդ տարելիցը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամեայ յոբելեանը ներառւել են ԻՒՆԵՍԿՕ-ի Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների յոբելեանների օրացոյցում 2022-2023թթ. երկամեակի համար:

Ս․ Ներսէս Շնորհալի հայրապետի մահւան 850-րդ տարելիցի յայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Յունաստանը եւ Սիրիայի Արաբական Հանրապետութիւնը, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամեակի յայտին` Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Վրաստանը:

 

Աւարտելով իմ գործունէութիւնը` որպէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան, այս հիւրընկալ եւ հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտութեան եւ ափսոսանքի խոր զգացումով:

Այս տարիների ընթացքում աւելի սիրեցի Իրանը եւ նրա մարդկանց, փորձեցի խորութեամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին եւ նրա մեծ մշակոյթը:

Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ յագեցած ու չափազանց հետաքրքիր: Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան յարաբերութիւնների զարգացման կարեւոր շրջափուլ: Այն նաեւ համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաեւ դրամատիկ իրադարձութիւնների հետ` համավարակ, 2016թ. ապրիլեան եւ 2020թ. 44-օրեայ պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ:

Ամփոփելով ՀՀ դեսպանութեան վերջին շուրջ եօթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` երախտագիտութիւն եմ յայտնում իմ սիրելի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարաւորութիւն է ընձեռնւել:

Շնորհակալութիւն եմ յայտնում ՀՀ դեսպանութիւնում աշխատած դիւանագէտներին եւ բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար:

Իմ յատուկ երախտիքի խօսքն եմ յղում մեր սիրելի իրանահայ քոյրերին եւ եղբայրներին, ովքեր մշտապէս եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ եւ հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատւածում:

Յատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել սոցիալական ցանցերի մեր հետեւորդներին, լրագրողներին եւ փորձագէտներին, ում մշտական հոգատար եւ ջերմ վերաբերմունքը, ինչպէս նաեւ պահանջկոտ կեցւածքը չափազանց կարեւոր է եղել դեսպանութեան եւ ինձ համար:

Աշխատանքային մեծ յաջողութիւններ եմ մաղթում իմ յարգելի գործընկերոջը` ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսէն Աւագեանին, այդ չափազանց պատասխանատու պաշտօնում:

 

Բարին ընդ ձեզ

 

Սիրելի Հայրենակիցներ –

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն։

Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս։

Խորին շնորհակալութիւններս կ՛ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ։

Վերջապէս հասած եմ տուն…

 

Սիրով՝

Համբիկ Սասունեան

Սպահան նահանգի արւեստի կենտրոնի նախաձեռնութեամբ, Սրբազան Պաշտպանութեան 40-ամեակի առթիւ կազմակերպւած Ազգային «Յուշապատումների փառատօն»-ի փակման հանդիսութեան հեռարձակում «Օֆող» հեռուստաալիքից, հինգշաբթի՝ 27 մայիսի երեկոյեան ժամը 5:00-ին:

Հանդիսութեան ընթացքում ելոյթ են ունենալու Մինելի Յակոբեանն ու Դւին Յովհաննիսեանը՝ ներկայացնելով Իրան-Իրանք պատերազմի նահատակներ՝ Վարդան Աբրահամեանի եւ Վրէժ Բաղումեանի յուշերից դրւագներ:

 

Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ՝ Սեպուհ արք. Սարգսեանը եւ Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ՝ Գրիգոր արք. Չիֆթճեանը ցաւակցութիւն են յայտնել Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, իր կրած ծանր կորստի՝ Մանուշ Մելիք (Բեգլարեան)-ի մահւան առիթով: