Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ալ-Մենար հեռուստակայանի լրագրող Մոհամմեդ Աբդը, Սիրիայի մասին հաղորդման մէջ նշելով, որ սիրիահայերը, միւս քաղաքացիների նման տառապում են եւ խիստ մտահոգ են երկրի զարգացումների կապակցութեամբ, անդրադարձել է Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած Հայոց ցեղասպանութեանը: «Մի սիրիահայ ինձ ասաց. ես առաջին հերթին Սիրիայի քաղաքացի եմ, ուստի իմ սէրը այդ երկրի հանդէպ, աւելի շատ է համեմատ այլ վայրերի եւ միեւնոյն ժամանակ ես չեմ ուզում, որ ինչպես 1915 թւականին, հայերը ջարդի ու ցեղասպանութեան ենթարկւեն»,- ասել է լրագրողը։

Ըստ Մոհամմեդ Աբդի հաղորդման՝ սիրիահայութեան դպրոցներից մէկը ականների թիրախ է դարձել, որտեղ զոհւել են մի քանի հայ աշակերտներ, իսկ հայաբնակ Քեսաբի շրջանում, զինւած մարտերը դեռ շարունակւում են։

Սիրիահայ մի կին, Մոհամմեդ Աբդին ասել է. «Պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը բազում ոճրագործութիւնների է ենթարկւել, սակայն երբէք չի նահանջել եւ չի վախեցել ճակատագրի դաժանութիւններից»։