Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Արամ Ա Կաթողիկոսի կողմից կիրակի առաւօտեան Լաթաքիա ուղարկւած միաբան հայրերից բաղկացած պտւիրակութիւնը վերադարձաւ Անթիլիաս եւ զեկուցեց իր կատարած առաքելութեան մասին:

Պատւիրակութեան զեկոյցի համաձայն, շուրջ երկու հազար հայեր հեռացել են Քեսապից եւ ապաստանել Լաթաքիայի եկեղեցում եւ դպրոցում, իսկ ոմանք՝ իրենց հարազտների մօտ: Համայնքային պատասխանատու մարմինները մօտկից հետեւում են եւ օգտակար հանդիսանում մեր ժողովրդի զաւակների սննդական ու առողջապահական կարիքներին: Նաեւ օժանդակում են միջազգային Կարմիր խաչի եւ Սիրիոյ Կարմիր մահիկի մարմինները:

Լաթաքիա ուղարկւած պատւիրակութեան անդամները կիրակի առաւօտեան սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբութեան մտահոգութիւնն ու զօրակցութիւնը փոխանցեցին մեր ժողովրդի զաւակներին, ապա հանդիպումներ ունեցան եկեղեցական ու համայնքային պատասխանատու մարմինների հետ եւ մօտկից շփում հաստատեցին մեր ժողովրդի զաւակների հետ:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը մօտկից հետեւում է Լաթաքիայի ու Քեսապի կացութեանը: Մնայուն կապի մէջ է պատասխանատուների հետ: Անհրաժեշտութեան պարագային Կաթողիկոսարանի Տեղեկատւական գրասենեակը հարկ եղած տեղեկութիւնները կը փոխանցի մեր ժողովրդի զաւակներին: