Աղբիւր՝ www.yerkir.am

 

2013-ին լոյս տեսած` լատւիական «Նոր աշխարհագրութիւն» դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարաւային Օսիան եւ Աբխազիան ներկայացւած են որպէս անկախ պետութիւններ։ Այդ մասին յայտնում է ադրբեջանական haqqin.az կայքը՝ Ռիգայում ադրբեջանական սփիւռքի ներկայացուցիչներին յղում տալով։ Դասագիրքը նախատեսւած է Լատւիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։

Դա, ինչպէս կարելի էր սպասել, զայրացրել է Լատւիայում բնակւող ադրբեջանցիներին, որոնք փորձում են այդ փաստը որպէս սադրանք ներկայացնել: