Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպութեան հրապարակած ամենավերջին զեկոյցի համաձայն երկրորդ անընդմեջ տարին լինելով Թուրքիան ամենամեծ բանտն է ճանաչւել լրագրողների համար:

Ըստ ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպութեան և թղթակիցներին ու լրագրողներին պաշտպանող կոմիտէի զեկոյցները վկայում են, որ ներկայումս Թուրքիայում բանտարկւած են մնում 40 լրագրողներ ու թղթակիցներ և Անկարայի իշխանութիւնները շարունակում են իրենց հալածանքներն ու ընդդիմադիր ձայներին լռեցնելու գործը:

Համաձայն այս հաղորդման, Թուրքիայի իշխանութիւնները 2013 թւականի յունիսին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցած բողոքի հանրահաւաքները մեկնաբանած 60 լրագրողների ու թղթակիցների պարտադրել են հրաժարական տալ և կամ նրանց հեռացրել են աշխատանքից:

Այս հաղորդումն աւելացրել է, որ Թուրքիայի իշխանութիւնները նպատակ ունեն գրաքննութեան ենթարկել այդ երկրի զգայուն լուրերի հրապարակումը և այդ ուղղութեամբ սահմանափակութիւնների գործադրմամբ է սպառնում հասարակական ԶԼՄ-ներին: