Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով, այդ երկրի պատմական կոթողների 90 տոկոսը ենթակայ է ոչնչացման վտանգին:

Միջազգային հարցերի լիբանանցի փորձագետ Սոլեյման Զիղիդորը Ֆրանսիայի հեռուստատեսութեան 5-րդ կայանին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ Սիրիան համարւում է քաղաքակրթութեան օրրան, սակայն այդ երկրի ճգնաժամից անցնող 3 տարիների ընթացքում այդ երկրի մշակութային ժառանգութիւնը ոչնչացւում է և այդ երկրի մշակութային կոթողներից շատերը կողոպտւում են:

Լիբանանցի փորձագետը նաև նշել է, որ Սիրիայից առաջ կողոպտւեցին ու ոչնչացւեցին Իրաքի, Լիբիայի ու Եմենի պատմական կոթողները և ամեն տարի 40 հազար պատմական իրեր մաքսանենգների միջոցով դուրս են հանվում Միջին Արևելքի տարածքից: