Աղբիւր՝ www.minidiaspora.am

Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապւած ՀՀ Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռէիսեանի հետ:

Սերժ Սրապիոնեան - Պարոն Ռէիսեան Հայաստանում տարածւում են լուրեր, որ Հալէպում խուճապ է, որ մարդիկ հաւաքւել են, իրենց տեղափոխող չկայ, Հայաստան բերող չկայ, ի՞նչ կուտակումներ կան Հալէպում, ինչպիսին է դրութիւնը հիմա:

Ժիրայր Ռէիսեան - Հիմա հանդարտ է: Այս պահին մեզ մօտ խուճապ չկայ:

Սերժ Սրապիոնեան - Մարդկանց կուտակումներ կա՞ն, ովքեր ուզում են գալ Հայաստան, բայց միջոցներ չկան:

Ժիրայր Ռէիսեան - Նման բան չկայ, որ մարդիկ այստեղից ցանկանան Հայաստան գալ եւ չկարողանան: Կարող են պահեր լինել, որ հրթիռակոծումներ լինեն, կարող են վնասներ եւ զոհեր լինեն, սակայն խուճապային իրավիճակ, որ մարդիկ դիմեն Հայաստան գալու համար, չկայ:

Սերժ Սրապիոնեան - Շա՞տ են դիմում, որ Հայաստան գան: Իրենց տեղեկացրէք, որ մենք պատրաստ ենք ընդունելու:

Ժիրայր Ռէիսեան - Եթէ Հայաստան գալու դիմումներ ստանանք, դրանք կուղարկւեն Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոսին եւ միաժամանակ ձեզ էլ տեղեակ կը պահենք: Անհանգստութեան հարց չկայ, բայց խնդրում եմ` այստեղ-այնտեղից լսւած խօսքերին չհաւատալ, այլ միայն պաշտօնական աղբիւրներից տեղեկանալ: