Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- «Ակօս» շաբաթաթերթի փաստաբան Հաքան Բաքիրջօղլի, թերթի համացանցային կայքի վրայ կատարւած վերջին յարձակումների եւ խմբագիր Ռոբեր Քոբթաշի հասցէին կատարւած սպառնալիքների պատճառով, դիմել է Պոլսի գլխաւոր դատախազութեան. այս մասին տեղեկացրել է թերթի կայքը:

Յունւար 20-ին եւ 25-ին, թերթի կայքը (agos.com.tr) խանգարւել էր անյայտ անձերի կողմից եւ կայքի սովորական նիւթերի փոխարէն տեղադրւել էր մի գրութիւն, որտեղ ասւում էր. «Եթէ աշխարհի մէջ միայն մէկ թուրք մնայ, նա իսկ հետապնդելու է հայերին»:

Այդ յարձակումներից ետք, թերթի գլխաւոր խմբագրի «Թուիթըր»-ի հասցէին հայհոյանքներ եւ սպառնալիքներ են ուղրկւել. «Կարգը քեզ էլ է հասնելոէ, զգո՛յշ եղիր», «Արժանի ես մահւան», կամ «Պիտի գայ օրը, երբ բոլորիտ կախելու ենք Ղարաբաղի մէջ», գրւած էր այդ պատգամներում: Հայ խմբագրի հասցէին մի շարք այլ անվայել արտայայտութիւններ եւ հայհոյանքներ եւս կատարւել էին:

Փաստաբանը կոչ է արել դատախազութեան, որ ամէն միջոց գործադրել բացայայտելու յանցագործներին եւ երաշխաւորելու Քոփթաշի ապահովութիւնը: