Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Սիրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգնողական կենտրոնը մէկ տարւայ պատմութիւն ունի: Դժւար պայմանների եւ վտանգաւոր մթնոլորտի մէջ աշխատանքները շարունակւում են: Սիրիոյ մէջ ապրող մեր հայրենակիցները դժւար, երբեմն անյաղթահարելի փորձութիւններով տարի ապրեցին, սակայն նրանք միշտ գիտակցում էին, որ միայնակ չեն:

Շտապ օգնութեան կենտրոնը ջանք չի խնայել` սննդի, առողջապահական, բնակարանային, կրթական ոլորտներում սիրիահայերի հոգերը թեթեւացնելու համար: Վիրաւորներ, անօթեւաններ, գործազուրկներ. նրանց բոլորի կողքին այս ընթացքում կանգնած էր կենտրոնը:

Կենտրոնը ձեւաւորւել է համայնքի ներկայացուցիչներից, ովքեր որդեգրել են մէկ սկզբունք` նւիրւած աշխատել ամենավտանգաւոր պայմաններում: Սակայն աշխատանքներին մասնակցել է գրեթէ ամբողջ հայութիւնը` աշխարհի տարբեր երկրներից:

Աշխարհասփիւռ հայութիւնը Սիրիոյ համար ամենադժւար օրերին գործով թէ խօսքով ձեռք մեկնեց հայկական մեծ համայնքին: Աշխարհի տարբեր երկրներում կազմաւորւեցին սիրիահայութեան օգնութեան միութիւններ` հայրենակիցները միայնակ չձգելով:

Այսօր էլ` դեռ շարունակւող դժւար պայմաններում, շտապ օգնութեան մարմինն աշխատում է: Մէկ տարւայ ընթացքում հայկական երկու կաթողիկոսութիւններից ստացւել է 1 միլիոն 700 հազար դրամ: Սակայն դեռ տարրաբնոյթ խնդիրներ լուծելու համար նիւթական օգնութեան կարիք կայ` ամսական 150 հազար դոլարի չափով: Սիրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգողական կենտրոնն այդ գումարը կը յատկացնի սիրիահայութեան առողջապահական ու կենցաղային խնդիրները լուծելու: