Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հալեբի հայկական ճեմարանի սան Ալիկ Սարեանը Սիրիայի գիտական օլիմպիադայի ազգային հաւաքականի կազմում միակ հայն է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացաւ Հալեբի «Գանձասար» շաբաթաթերթի ֆէյսբուքեան էջից:

«Սիրիայի գիտական օլիմպիադայի նահանգային մրցումներում Հալեբից յաղթանակել էին չորս հայ աշակերտներ` Ալիք Սարեանը, Կարապետ Չամիչեանը, Անի Տրմեշը եւ Արիս Արոեանը: Դամասկոսում կայացած համասիրիական մրցումներում Ալիք Սարեանը յաղթելով՝ դարձել է սիրիական գիտական օլիմպիադայի ազգային հաւաքականի անդամ»,- նշւած է «Գանձասարի» գրառման մէջ: Թիմը պէտք է Սիրիան ներկայացնի միջազգային օլիմպիադայում:

Չնայած Սիրիայում աւելի քան երկու տարի շարունակւող պատերազմական իրավիճակին` հալեբահայ համայնքը շարունակում է իր ակտիւ կրթամշակութային կեանքը, հայկական հաստատութիւնները չեն դադարեցնում երիտասարդ սերնդի կրթութեան ու դաստիարակութեան ազգանւէր առաքելութիւնը: