Աղբիւր՝ www.asbarez.com

 

Համազգայինի կենտրոնական վարչութիւնը հրապարակել է հետեւեալ յայտարարութիւնը, որ վերաբերւում է սփիւռքեան մեր իրականութեան մէջ շատ կարեւոր մի նախաձեռնութեան.-

Մանկավարժ-հայերէնագէտ ուսուցիչներ պատրաստելու համար իր հաստատած կրթական ծրագրի գործադրութեան շրջանակում, Համազգայինի կենտրոնական վարչութիւնը շարունակում է դիմումնագրեր ընդունել Սփիւռքի ամբողջ տարածքից: Ենթականերն իրենց բնակած երկրում նախ պէտք է հետեւեն մանկավարժական (education & teaching diploma) դասընթացքներին՝ ստանալով Պսակաւոր արւեստից վկայական (BA), որից յետոյ Հայաստանում կը շարունակեն իրենց ուսումը՝ մասնագիտանալով Հայերէնագիտական մարզում:

Ուսումնառութեան շրջանն աւարտելուց յետոյ ենթական պարտաւոր է առնւազն եօթը տարի դասաւանդել իր մասնագիտութեան համաձայն հայերէն լեզու եւ գրականութիւն կամ հայոց պատմութիւն, մեր կողմից նշւած հայկական վարժարանում:

Ուսումնառութեան ամբողջական ծախսերն ստանձնում է Համազգայինի կենտրոնական վարչութիւնը:

Դիմումնագրերը Համազգայինի գրասենեակ կարելի է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցէով:

Յաւելեալ մանրամասնութիւնների համար կապ հաստատել Համազգայինի կենտրոնական գրասենեակի հետ (Բէյրութ)՝ նոյն էլ-նամակի հասցէով կամ հեռաձայնել 00961-4-715684 թւին եւ կամ դիմել դիմատետրի (FB) Hamazkayin Central հասցէին: