Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միաբանութեան ընդհանուր ժողովը, գումարւած հինգշաբթի՝ 3 եւ ուրբաթ՝ 4 ապրիլ 2014-ին, Անթիլիասի մայրավանքում, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին...

Ապրիլի 8-ի յետմիջoրէին, միջ­եկեղեցական կարեւոր մի հանդիպում տեղի ունեցաւ Անթիլիասի մայրավանքում նախագահութեամբ Վեհափառ Հայրապետի...

Վերջին օրերին Քեսաբի եւ քեսաբահայութեան հարցով բաւական մեծ թափ է ստացել ապատեղեկատւութիւնը, որին իբրեւ արդիւնք` անհիմն եւ անճիշտ լրատւութիւններ են շրջանառութեան մէջ դրւել...

Սիրիայում տիրող արհաւիրքը եւ ի մասնաւորի վերջին օրերում Սիրիա-Թուրքիա սահմանային Քեսաբ հայաբնակ տարածքի դէմ հրոսակների գազանաբարոյ ներխուժումները եւ իրագործւած թալանն ու կողոպուտը աշխարհում...


Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սիրիայում տիրող արհաւիրքը եւ ի մասնաւորի վերջին օրերում Սիրիա-Թուրքիա սահմանային Քեսաբ հայաբնակ տարածքի դէմ հրոսակների գազանաբարոյ ներխուժումները եւ իրագործւած թալանն ու կողոպուտը աշխարհում եւ ի մասնաւորի հայ ժողովրդի մօտ բողոքի ալիք է բարձրացրել: Քեսաբ, որը անգամներ է Թուրքիայի կողմից ներխուժման թիրախ դարձել:

Այդ առիթով Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու տարածքում, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի, կազմակերպւել էր ժողովրդական համահաւաք՝ ի հովանաւորութիւն քեսաբահայութեան: Միջոցառման իրականացմանը մասնակցել էին՝ Սասուն քաղաքամասի Փերիոյ Կրթասիրաց, «Հայ կին» միութեանը կից «Արմենուհի», Աշխարհատեսների, Հ. Մ. «Սիփան» միութիւնները, «Րաֆֆի» մարզա-մշակութային համալիրը, Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհուրդը եւ եկեղեցու Կանանց եկեղեցասէր միութիւնը:

Հոծ բազմութեան մասնակցութեամբ կազմակերպւած համահաւաքը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Արփի Ալավերդեանը իր ընթերցած բացման խօսքը սկսեց հետեւեալ տողերով. «Կրկին փոթորկւած է հայ աշխարհը՝ ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի: Այս անգամ Սիրիայի Քեսաբ քաղաքի հայութեան դէմ է կանգնել Թուրքիան»:

Համահաւաքին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամն ընթերցեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը: Պատգամի մի բաժնում այսպէս էր ասւած. «Սիրիան եղաւ յետցեղասպանութեան խորհրդանիշը մեր ժողովրդի վերածննդեան եւ մեր պահանջատիրական պայքարի յարատեւ հետապնդման յուշարար, անլռելի զանգակատուն: Այսօր աշխարհը գիտէ, որ Միջին Արեւելքում եւ յատկապէս Սիրիայում տեղի ունեցող եղբայրասպան կռիւների, քանդումների ու աւերումների ետին կան մութ ուժեր, որոնցից գլխաւորագոյնն է ցեղասպան թուրքը, որը փորձում է «անմեղ գառնուկ»-ի դիմակով ներկայանալ, ինչպէս փորձում են այս ցոյց տալ որոշ լրատւական միջոցներ»:

Պատգամի մէկ այլ բաժնում ասւել էր. «Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամէտ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ յատկապէս Սիրիայի տագնապին յարաբերաբար»:

Միջոցառման ընթացքում Քեսաբի ու քեսաբահայութեան անցեալից իր ականատեսի յիշողութիւնները նկարագրեց գրող Մարտօ Սնապեան-Մուսալեռցին:

Համահաւաքի ընթացքում ելոյթ ունեցաւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային ինրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Իր ելոյթի մի բաժնում նա ասաց. «Սիրիահայութիւնը արդէն երեք տարի է, ինչ գտնւում է շատ լուրջ տագնապի մէջ: Իսկ մարտի 21-ից սկսեալ՝ ականատեսն ենք, որ սիրիահայութեան մի մասը՝ Քեսաբի մեր սիրելի ժողովուրդը, ծայրայեղական ահաբեկչական խմբակների եւ, իհարկէ, Թուրքիայի Հանրապետութեան բանակի հովանաւորութեամբ կատարւած գործողութիւնների արդիւնքում՝ պարտադրւում է տեղահանւել Քեսաբից: Միեւնոյն ժամանակ ես որպէս հայ ազգի զաւակ՝ պէտք է յայտնեմ իմ խորին հպարտութիւնը, որ մեր ազգը ամենադժւար պահերին ի վիճակի է միաւորւել»: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան աչալուրջ մօտեցմանը՝ Քեսաբի դէպքերի նկատմամբ:

Համահաւաքին ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դեսպանութեան դիւանագիտական աշխատակազմը, քահանայից դասը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչները, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Համահաւաքի ընթացքում միջոցառումը իրականացնող յանձնախմբի խօսքն ընթերցեց Արթին Բաղումեանը, իսկ օրւայ բանաձեւը պարսկերէնով ընթերցեց Նորայր Մեհրաբեանը: Բանաձեւում դատապարտւում էր Թուրքիայի կողմից Քեսաբում իրականացւող ոճրագործութիւնները:

Ծրագրի մաս կազմեց նաեւ տեսաֆիլմ՝ զուգորդւած լինելով ազգային երգերով: Ծրագրին Մանաշիդ Մեհրաբեանը եւ Արգին Տէր-Մկրտչեանը մերթընդմերթ հնչեցնում էին բողոքի ու պահանջատիրական կարգախօսեր:

Եւս մի քանի տարեց քեսաբահայեր հասել են Կիլիկեան Հայաստանի Ալեքսանդրեթ քաղաքը (Հաթայ): Ըստ Haberler-ի` նրանք պատմել են, թէ ինչպէս են ահաբեկիչները մտել...

 

Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Միաբանութեան ընդհանուր ժողովի 12-րդ նիստը տեղի ունեցաւ կաթողիկոսարանի Գիւլբենգեան սրահի մէջ, հինգշաբթի՝ 3 եւ ուրբաթ՝ 4 ապրիլ 2014-ին...

Երեքշաբթի՝ 1 ապրիլ 2014-ի առաւօտեան Անթիլիասի Մայրավանքում Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ տեղի ունեցաւ Ազգային կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի հանդիպում, մասնակցութեամբ թեմակալ առաջնորդների...

Չորեքշաբթի՝ 2 ապրիլ 2014-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին այցելեց Միացեալ ազգերի կազմակերպութեան գաղթականների հարցերի ընդհանուր պատասխանատու դկտ. Վալերի Ամոսը, ընկերակցութեամբ իր անմիջական օգնականների...

Ապրիլի 2-ի Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը զրուցել է Քեսաբի քաղաքապետ Վազգէն Չափարեանի հետ, հետաքրքրւել քեսաբահայութեան վիճակով, զօրքի հնարաւոր առաջխաղացմամբ...

Մարտի 21-ին Քեսաբի վրայ «տեղացած» արկերի ու ռումբերի քանակն այնքան էր, որ, թերեւս, Սիրիայի վրայ առաջին անգամ էր այդքան զինամթերք արձակւում. լրագրողներին այսօր պատմեցին քեսաբահայ եղբայրներ Սերժ եւ Արամ Քալուկեանները...

Հայաստանի ԱԺ պատգամաւոր Արման Սահակեանը, ով վերջերս այցելել է Սիրիա եւ ծանօթացել տեղի հայութեան խնդիրներին, ֆէյսբուքեան էջում տեղադրել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչների դիմումը աշխարհի հայերին...

Շաբաթ՝ 29 մարտ 2014-ի առաւօտեան Անթիլիասի մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հետ երկար հանդիպում ունեցաւ Վատիկանի միջ-եկեղեցական յարաբերութիւնների բաժանմունքի նախագահ կարդինալ Քոխը...

Սիրիահայութեանն աջակցութեան շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը...

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին այցելեց Հայաստանից ժամանած խորհրդարանական պատւիրակութիւնը: Պատւիրականութեան մաս էր կազմում նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը...

Ուրբաթ երեկոյ Վեհափառ Հայրապետին այցելեց Մ.Ա.Կ.-ի ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչ՝ Դէրէք Փլամբին։ Այցելութեան նպատակն էր Վեհափառ Հայրեպետի հետ Քեսաբի հարցի շուրջ խորհրդակցել...

Հինգշաբթի՝ 27 մարտ 2014-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին հեռաձայնեց Միացեալ ազգերի կազմակերպութեան ընդհանուր` քարտուղար Բան Քի Մունի քաղաքական հարցերի պատասխանատու Ջէֆրի Ֆելթմանը...

Երեք տարիուց ի վեր Սիրիայի ապրած պատերազմական կացութիւնը 21 մարտ 2014-ին ընդգրկեց երկրի ծովեզերեայ շրջանին մաս կազմող Քեսաբ հայաւանը եւ նրա շրջակայ գիւղերը...

Չորեքշաբթի՝ մարտի 26-ին, Արամ Ա Կաթողիկոսի նախագահութեամբ, Ազգային կենտրոնական վարչութիւնը գումարեց արտակարգ նիստ, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը լայնօրէն զեկուցեց Քեսաբում տիրող կացութեան...

Արամ Ա Կաթողիկոսի կողմից կիրակի առաւօտեան Լաթաքիա ուղարկւած միաբան հայրերից բաղկացած պտւիրակութիւնը վերադարձաւ Անթիլիաս եւ զեկուցեց իր կատարած առաքելութեան մասին...

Քեսաբը մեծ կարեւորութիւն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետութեան համար կրկնակի կարեւորութիւն է ստանում...