Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հ.Հ.-ի Բնապահպանութեան նախարար Արամայիս Գրիգորեանի հետ հանդիպմանը Ի.Ի.Հ.-ի դեսպան Մոհամմադ Ռէյսին շնորհաւորել է Արամայիս Գրիգորեանին Բնապահպանութեան նախարար նշանակւելու առթիւ, եւ նրան է փոխանցել Ի.Ի.Հ.-ի Բնապահպանական կազմակերպութեան ղեկավար Մասումէ Էբթեքառի շնորհաւորանքները:

Դեսպան Ռէյսին շեշտել է, որ հայ-իրանական համագործակցութեան փորձը բնապահպանութեան ոլորտում կը շարունակւի եւ կընդլայնւի, քանի որ երկու երկիրը ոչ միայն հարեւաններ են, այլ հազարամեակների բարեկամութիւն ունեն: Դեսպանն ասել է, որ ես յոյս ունեմ առաջիկայում եւս երկու երկիրը կեանքի կը կոչեն եւ կառուցողական ընթացք կը տան նախկինում ձեռք բերւած բանաւոր համաձայնութիւններին:

Արամայիս Գրիգորեանն ընդգծել է, Հայաստանը բարձր է գնահատում բարեկամական հիմքերի վրայ դրւած հայ-իրանական յարաբերութիւնները եւ այսուհետեւ անելու ենք ամէն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեյաջող աւարտին հասցնելու եւ նորերն իրականացնելու համար:

Նրանք քննարկել են համատեղ իրականացւող բնապահպանական ծրագրերի ընթացքը եւ այլ հարցեր: