Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Յունիսի 27-ին, Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, ժամանակացոյցի համաձայն, կատարեց յունիս ամսւայ ընթացքում գրանցւած քաղաքացիների ընդունելութիւն:

Քաղաքացիների խնդիրները վերաբերում էին ամենատարբեր հարցերի՝ սփիւռքահայերի կեցութեան, աշխատանքի տեղաւորման, կրթութեան եւ այլն:

Մանրամասն լսելով իւրաքանչիւր քաղաքացու՝ նախարար Հ. Յակոբեանը կոնկրետ յանձնարարական տւեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարաւորինս սեղմ ժամկէտում, օրէնքի եւ նախարարութեան իրաւասութիւնների շրջանակներում հանգամանօրէն ուսումնասիրել ներկայացւած խնդիրները եւ տալ սպառիչ պատասխաններ: