Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յունիսի 11-ին մեկնարկած՝ «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրաւէրներ՝ հաւատքի համայնքների համար» թեմայով երկօրեայ միջազգային խորհրդաժողովն ամփոփել է արդիւնքները:

Սիրիայի ճակատագրով մտահոգ հոգեւոր կառոյցների ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայում խաղաղ բնակչութեան դէմ իրականացւող բռնութիւնները, հոգեւորականների առեւանգումը, եկեղեցիների աւերումը:

Մասնակիցներն ուղերձով դիմելու են տարբեր միջազգային կառոյցների, որպէսզի վերջիններս նպաստեն Սիրիայի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը եւ վերացնեն Սիրիայի մարդասիրական օգնութիւն հասցնելու խոչընդոտները:

Եկեղեցական այս խորհրդաժողովը նախաձեռնել էր Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ: Համաժողովին ներկայ էին հոգեւորականներ՝ Միջին Արեւելքից, Սիրիայից, Ռուսաստանից, Եւրոպայի տարբեր երկրներից եւ ԱՄՆ-ից: