Աղբիւր՝ www.asbarez.com

 

Գիտութեան պետական կոմիտէի ֆինանսաւորմամբ, ընթերցողի տրամադրութեան տակ է դրւել Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի» վէպը՝ հեղինակի ձեռագիր բնագրով: «Վէրք Հայաստանի»-ն առաջին անգամ հրատարակւել է 1840 թւականին, այնուհետեւ տպագրւել է Թիֆլիսում Խաչատուր Աբովեանի աշակերտ Գէորգ Աքիլեանի միջոցներով: Իսկ յետոյ Խորհրդային Հայաստանի մէջ տպագրւել է 1948 թւականին, երբ այդ տարիներին մոռացութեան էին մատնւում ազգային մտածողութեան առնչւած գործիչները: Գրքի յառաջաբանի հեղինակը Երեւանի պետական համալսարանի հայոց գրականութեան ամբիոնի վարիչ, դկտ. փրֆ. Սամւէլ Մուրադեանն է:

«Գրքում ներկայացւած ձեռագրերը թանգարանային արժէքներ են»,- դիտել է տւել թանգարանի տնօրէն Յովհաննէս Զատիկեանը:

«Երէկ հանրապետութեան նախագահին ենք ուղղել մի գրութիւն, որի տակ ստորագրել են 10 դոկտոր-պրոֆէսորներ Ե.Պ.Հ. բանասիրական եւ պատմութեան ֆակուլտետներից, որ ստեղծւել է պատմական արժէք: Այն պէտք է ոչ միայն գնահատել, այլ պէտք է ստեղծողներին հնարաւորութիւն տալ տպագրել նաեւ գրքի գունաւոր տարբերակը»,- յայտնել է նա:

Գիրքը տպագրւել է 6 լեզուներով՝ ռուսերէն, լաթւերէն, լիթւաներէն, ուքրայիներէն, էսթոներէն եւ գերմաներէն: