Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմեդ Ռէյիսին հանդիպել է Ա.Ժ. նախագահ Գալուստ Սահակեանի հետ եւ շնորհաւորելով նրան նոր պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ, նրան է փոխանցել Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջոյնններն ու շնորհաւորանքները։

Անդրադառնալով Հ.Հ. Ա.Գ. նախարար Էդւարդ Նալբանդեանի Թեհրան տւած այցին եւ երկու երկրի յարաբերութիւնների նշանակութեան մասին վկայող Իրանի պետայրերի հետ նրա հանդիպումներին, դեսպան Ռէյիսին յոյս է յայտնել, որ երկու երկրի յարաբերութիւնների օրակարգում դրւած Ա.Ժ. նախագահի Իրան տրւելիք այցը խթանելու է երկկողմ խորհրդարանական յարաբերութիւնների խորացումը։

Գալուստ Սահակեանն ասել է.- «Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնները գերազանց մակարդակում են եւ փոխադարձ վստահութեան շնորհիւ, գնալով զարգանում են  երկկողմ համագործակցութիւնները»։ Նա յոյս է յայտնել, որ մօտ ապագայում իր իրանցի պաշտօնակցի հետ հանդիպման հնարաւորութիւն է ունենալու։

Հանդիպման ընթացքում քննարկւել են կողմերին յուզող այլ հարցեր։