Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ուրբաթ՝ ապրիլ 4-ին Ադրբեջան այցելող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, թէ Արցախի հարցով Թուրքիայի վերաբերմունքը չի փոխւել ու ապագային եւս այդպէս կը մնայ:

Թրքական «Հաբերէքս» կայքի համաձայն՝ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ միացեալ մամլոյ ասուլիսի ընթացքում, պատասխանելով Արցախի մասին հարցումին՝ ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցով, ցարդ վճռական վերաբերմունք դրսեւորել ենք եւ այդպէս էլ կը շարունակենք: Այս հարցի կապակցութեամբ կարելի չէ խօսել մեր կողմից որեւէ զիջումի մասին»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ Էրդողանը Թուրքիայի տեղական մարմինների ընտրութիւններից յետոյ Թուրքիայից դուրս իր առաջին այցը կատարել էր դէպի Ադրբեջան: